23:47  +04,  4 հունիսի, 2020

Ֆավր․ Հոլանդը վերսկսել է մարզվել թիմի հետ, բայց կասկածում ենք, որ կխաղա

Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը վնասվածքից հետո վերսկսել է մարզումները ընդհանուր խմբում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Այո, Էրլինգը վերսկսել է մարզվել թիմի հետ, բայց մենք դեռ վստահ չենք, որ նա կմասնակցի առաջիկա հանդիպմանը»,- ասել է «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Լյուսեն Ֆավրը։

Հոլանդը վնասվածք էր ստացել Բունդեսլիգայի 28-րդ տուրում՝ «Բավարիայի» դեմ խաղում։ Նա բախվել էր մրցավարի հետ։

Հաջորդ տուրում «Բորուսիան» հունիսի 6-ին կընդունի Բեռլինի «Հերտային»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: