14:09  ,  4 հունիսի, 2020

«Բարսելոնան» ձեռք կբերի Օբամեյանգին, եթե չիրականացնի Լաուտարո Մարտինեսի տեղափոխությունը

Լոնդոնի «Արսենալի» և Գաբոնի ազգային հավաքականի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կարող է մարզական կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում», հաղորդում է Daily Mail-ը:

Իսպանիայի չեմպիոնը ձեռք կբերի Օբամեյանգին, եթե չկարողանա համաձայնության գալ Միլանի «Ինտերի» հետ արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի տեղափոխության հարցում:

30-ամյա հարձակվողի տեղափոխությամբ հետաքրքրված են նաև ֆրանսիական ՊՍԺ-ն ու Միլանի «Ինտերը»:

Պյեր-Էմերիկ Օբամեյանգն «Արսենալ» է տեղափոխվել 2018 թվականին Դորտմունդի «Բորուսիայից»:

Ընթացիկ մրցաշրջանում Օբամեյանգը բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 32 հանդիպման, խփել 20 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում