Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի ծառայություններով, տեղեկացնում է AS-ը:
Արքայական ակումբը ֆինանսական խնդիրների պատճառով առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում չի փորձի պայմանագիր կնքել 20-ամյա ֆուտբոլիստի հետ, սակայն նրան ձեռք բերելու փորձ կանի 2021 թվականին:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ջեյդոն Սանչոն նախնական համաձայնության է եկել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
Սանչոն 2017-ի ամռանն է «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել «Բորուսիա» 7,84 միլիոն եվրոյով։ Հիմա նրա տրանսֆերը գնահատվում է մոտ 100 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Սանչոն դորտմունդյան թիմի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 35 հանդիպման, խփել 17 գոլ, կատարել 19 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում