Ջեյդոն Սանչոն՝ Զինեդին Զիդանի տեսադաշտում

15:20   3 հունիսի, 2020

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի ծառայություններով, տեղեկացնում է AS-ը:

Արքայական ակումբը ֆինանսական խնդիրների պատճառով առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում չի փորձի պայմանագիր կնքել 20-ամյա ֆուտբոլիստի հետ, սակայն նրան ձեռք բերելու փորձ կանի 2021 թվականին:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ջեյդոն Սանչոն նախնական համաձայնության է եկել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

Սանչոն 2017-ի ամռանն է «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել «Բորուսիա» 7,84 միլիոն եվրոյով։ Հիմա նրա տրանսֆերը գնահատվում է մոտ 100 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Սանչոն դորտմունդյան թիմի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 35 հանդիպման, խփել 17 գոլ, կատարել 19 գոլային փոխանցում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։