11:10  ,  2 հունիսի, 2020

Մեյվեզերը հոգացել է ԱՄՆ-ում սպանված աֆրոամերիկացու հուղարկավորության ծախսերը

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզերը հոգացել է ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգում ոստիկանների կողմից սպանված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի հուղարկավորության ծախսերը, տեղեկացնում է TMZ-ն:

Մեյվեզերի TMT Music հիմնադրամը սպանված աֆրոամերիկացու ընտանիքին հատկացրել է 88,500 դոլար:

Ամերիկյան մի քանի նահանգներում ցույցեր ու զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել մայիսի 25-ին Մինեապոլիսում (Մինեսոտա նահանգ) աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի ձերբակալության տեսանյութը համացանցում տեղադրելուց հետո, ում մեղադրում էին կեղծ թղթադրամներ օգտագործելու մեջ: Սպիտակամորթ ոստիկանները սեւամորթ քաղաքացուն ձեռնաշղթաներ են հագցրել եւ վայր գցել գետնին: Կարգի պահապաններից մեկը ծնկով սեղմել է ձերբակալվածի պարանոցը՝ անտեսելով Ֆլոյդի բղավոցները, որ չի կարողանում շնչել: Աֆրոամերիկացին շուտով մահացել է քաղաքի հիվանդանոցներից մեկում: Մայիսի 26-ին իրավակարգի պահպանման 4 աշխատակցին էլ հեռացրել են, նրանցից մեկը կալանավորվել է ոչ դիտավորյալ կատարած սպանության մեղադրանքով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում