10:08  ,  2 հունիսի, 2020

ՊՍԺ-ի բժշկին անհանգստացնում է Դի Մարիայի առողջական վիճակը

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի գլխավոր բժիշկն անհանգստություն է հայտնել թիմի արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի առողջական վիճակի վերաբերյալ, հայտնում է Le10Sport-ը:

Թիմի գլխավոր բժիշկը ՊՍԺ-ի ղեկավարությանը հայտնել է, որ Դի Մարիան տառապում է անքնությունից, ինչպես նաև զգում է անհանգստություն: Դի Մարիայի ընկերուհին բժշկին հայտնել է, որ ֆուտբոլիստն իրեն պահում է զոմբիի պես:

Հաղորդվում է, որ Դի Մարիայի նման վարքի պատճառը ֆուտբոլային մրցաշրջանի երկամսյա դադարն էր:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջնությունը վաղաժամ ավարտվել է, իսկ ՊՍԺ-ն ճանաչվել է չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում