15:47  ,  1 հունիսի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգեց Իգալոյի վարձակալության ժամկետը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը համաձայնության է եկել չինական «Շանհայ Շենհուայի» հետ թիմի հարձակվող Օդիոն Իգալոյի վարձակալության ժամկետը երկարաձգելու հարցում:

Մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Իգալոն ակումբում մրցելույթները կշարունակի մինչև 2021 թվականի հունվար:

Օդիոն Իգալոն «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2020 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Անգլիական ակումբի կազմում Իգալոն 7 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ:

Նիգերիացի հարձակվողի վարձակալության ժամկետը նախատեսված էր մինչև 2020 թվականի մայիսի 31-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում