10:14  ,  30 մայիսի, 2020

ՊՍԺ-ն ու «Ինտերը» համաձայնության են եկել Իկարդիի տեղափոխության հարցում

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն համաձայնության է եկել Միլանի «Ինտերի» հետ թիմի արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիի տեղափոխության հարցում, տեղեկացնում է Gianlucadimarzio.com-ը:

ՊՍԺ-ն 27-ամյա հարձակվողի դիմաց կվճարի 50 միլիոն եվրո: ԵՎս 7 միլիոն եվրո «Ինտերը» կստանա բոնուսների տեսքով:

Մաուրո Իկարդին վարձակալությամբ ՊՍԺ էր տեղափոխվել 2019 թվականի ամռանը: 1 տարվա վարձակալության համար ՊՍԺ-ն «Ինտերին» վճարել էր 13 միլիոն եվրո:

27-ամյա Իկարդին ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 31 հանդիպման, խփել 20 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում