10:44  ,  27 մայիսի, 2020

«Ռեալը» նոր պայմանագրի հարցում համաձայնության է եկել Կազեմիրոյի հետ

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը համաձայնության է եկել թիմի բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոյի հետ, տեղեկացնում է Marca-ն:

28-ամյա կիսապաշտպանի նոր պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված կլինի մինչև 2023 թվականի հունիս:

Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը մադրիդյան թիմի կազմում մասնակցել է 35 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում:

Հիշեցնենք, որ Կազեմիրոն «Ռեալ» է տեղափոխվել 2013 թվականին բրազիլական «Սան Պաուլուից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում