Happy to be back on my practices and happy for the kids at the @rnadalacademy who can also play. Here some footage from today pic.twitter.com/aPtZzj30ks
— Rafa Nadal (@RafaelNadal) May 25, 2020
Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը կորոնավիրուսի պանդեմիայիով պայմանավորված դադարից հետո առաջին մարզումն է անցկացրել:
33-ամյա թենիսիստը Թվիթերի իր պաշտոնական էջում տեսանյութ է տեղադրել մայիսի 25-ին անցկացրած մարզումից:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ թենիսի մրցաշրջանը օգոստոսի 3-ից շուտ չի վերսկսվի: Ապրիլի 1-ին հայտնի էր դարձել, որ 1945 թվականից հետո առաջին անգամ Ուիմբլդոնի մրցաշարն այս տարի չի անցկացվի։ Այն նախատեսված էր հունիսի 29-ից հուլիսի 12-ը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում