Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն, որն ընթացիկ մրցաշրջանը վարձակալությամբ անցկացնում է Մյունխենի «Բավարիայում», կարող է առաջիկա ամռանը պայմանագիր կնքել Լոնդոնի «Արսենալի» հետ, տեղեկացնում է Football Espana-ն:
«Արսենալը» բանակցում է 27-ամյա կիսապաշտպանի ներկայացուցիչների հետ և փորձում է խանգարել Լոնդոնը ներկայացնող մյուս ակումբին՝ «Չելսիին», որը մոտ է Կոուտինյոյի հետ համաձայնության գալուն:
«Բավարիան» չի ցանկանում հաջորդ մրցաշրջանում թիմում պահել Կոուտինյոյին, իսկ «Բարսելոնան» ցանկանում է վաճառել նրան: 27-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին»:
Մյունխենի «Բավարիայում» վարձակալությամբ հանդես եկող Կոուտինյոն «Բարսելոնա» է տեղափոխվել 2018 թվականի ամռանը՝ «Լիվերպուլից»: Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացի ֆուտբոլիստը «Բավարիայի» կազմում 32 խաղում դարձել է 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում