20:03  +04,  23 մայիսի, 2020

«Փյունիկ» - «Արարատ-Արմենիա»՝ 0։3

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրում չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» մրցեց Երեւանի «Փյունիկի» հետ։

Վարդան Մինասյանի գլխավորած թիմը խնդիրներ չունեցավ եւ առավելության հասավ 3։0 հաշվով։

«Արարատ-Արմենիան» 36 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող Վանաձորի «Լոռիից», որը Գյումրիում 2։1 հաշվով պարտության էր մատնել «Շիրակին»։

«Փյունիկը» 23 միավորով 7-րդ տեղում է եւ դուրս է մնացել չեմպիոնական պայքարից։ Թիմը կշարունակի պայքարը ուժեղագույնների խմբում տեղը պահպանելու համար։

Հայաստանի առաջնություն, 18-րդ տուր

«Փյունիկ» - «Արարատ-Արմենիա»՝ 0։3

Յուսուֆ Օտուբանջո, 21, 11մ, Զաքարիա Սանոգո, 23, Վլադիմիր Սուգրոբով, 30, ինքնագոլ

«Շիրակ» - «Լոռի»՝ 1։2

Մորի Կոնե, 72 - Ագուստին Մասիերո, 40, Արման Մկրտչյան, 69

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ