12:41  ,  23 մայիսի, 2020

Չէի դադարում արտասվել. Պոչետինոն՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում պարտության մասին

Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն վերհիշել է Չեմպիոնների լիգայի 2018/19 մրցաշրջանի եզրափակիչ հանդիպումը, որում «Տոտենհեմը» պարտություն կրեց «Լիվերպուլից»:

«Շատ դժվար էր համակերպվել պարտության մտքի հետ: Մենք 3 շաբաթ պատրաստվել էինք այդ հանդիպմանը և մեր սխալն այն էր, որ մտածում էինք, թե ամեն ինչ կընթանա ըստ մեր կանխատեսման:

Չէի դադարում արտաստվել, երբ հանդիպումն ավարտվեց: Հոգեբանորեն ինձ համար շատ դժվար էր ընդունել այդ պարտությունը»,- Պոչետինոյի խոսքը փոխանցում է The Sun-ը:

Հիշեցնենք, որ Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնում անցկացված եզրափակիչում «Տոտենհեմը» պարտություն էր կրել «Լիվերպուլից» 0:2 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում