11:20  ,  23 մայիսի, 2020

«Բավարիան» կպայքարի Ջեյդոն Սանչոյին ձեռք բերելու համար

Մյունխենի «Բավարիան» միացել է Դորտմունդի «Բորուսիայի» անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի համար պայքարին:

«Բավարիան» արդեն բանակցություններ է սկսել 20-ամյա կիսապաշտպանի ներկայացուցիչների հետ և փորձում է համաձայնության գալ անձնական պայմանագրի կետերի հարցում:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ջեյդոն Սանչոն նախնական համաձայնության է եկել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

Սանչոն 2017-ի ամռանն է «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել «Բորուսիա» 7,84 միլիոն եվրոյով։ Հիմա նրա տրանսֆերը գնահատվում է մոտ 100 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Սանչոն դորտմունդյան թիմի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 35 հանդիպման, խփել 17 գոլ, կատարել 19 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում