17:45  ,  21 մայիսի, 2020

Նգոլո Կանտեն փոխել է սանրվածքն ու ավտոմեքենան (ֆոտո)

Լոնդոնի «Չելսիի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Նգոլո Կանտեն կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով հայտարարված կարանտինից հետո ակումբի մարզաբազա է ներկայացել նոր սանրվածքով եւ ավտոմեքենայով։ Նախկինում մշտապես սափրած գլխով հայտի Կանտեն այժմ ունի սանրվածք, հաղորդում է բրիտանական The Sun-ը։

Շաբաթական 110 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ ստացող Կանտեն 2015-ից վարում էր համեստ Mini Cooper, որը փոխարինել է Mercedes-ով։

Daily Mail-ն ավելի վաղ հայտնել էր, որ Կանտեն կորոնավիրուսով վարակվելու վախից հրաժարվել է վերսկսել մարզումները։

Մայիսի 19-ին 28-ամյա ֆուտբոլիստը ժամանել էր «Չելսիի» մարզաբազա, սակայն մեկ օր անց հրաժարվել է մասնակցել մարզումներին:

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդն իր աջակցությունն է հայտնել Կանտեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում