00:46  ,  21 մայիսի, 2020

Դավիդ Սիլվա․ Իմ շրջափուլն այստեղ ավարտվում է, բայց միշտ կհիշեմ այս ակումբը

Իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվան հաստատել է, որ ամռանը կհեռանա Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից»։ Ավարտվում է 34-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը, եւ նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ։

«Արդեն 10 տարի այս թիմում եմ եւ հասել եմ այն ամենին, ինչին ձգտել եմ։ Իմ շրջափուլն այստեղ ավարտվում է, բայց ես միշտ կհիշեմ այս ակումբը, այն ապրումները, որոնք ունեցել եմ այստեղ։ Հենց սկզբից Մանչեսթերում մարդիկ անհավանական վերաբերմունք են ցույց տվել իմ նկատմամբ։ Բայց հիմա ինձ եւ ընտանիքիս պետք է նոր մարտահրավեր»,- Սիլվայի խոսքը մեջբերում է Mirror-ը։

2010թ․ աշխարհի ու 2008թ․ եւ 2012թ․ Եվրոպայի չեմպիոն Սիլվան 2010 թվականին իսպանական «Վալենսիայից» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի» 28,7 միլիոն եվրոյով։ Այս ընթացքում նա դարձել է Անգլիայի քառակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, եռակի սուպերգավաթակիր, Անգլիական լիգայի հնգակի գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում