Կորոնավիրուսի պատճառով մարտի կեսերին դադարեցված Անգլիայի առաջնությունը կարող է վերսկսվել հունիսի 12-ին, հայտնում է The Telegraph-ը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մայիսի 11-ին կներկայացնի երկրում կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների վերացման ծրագիրը:
Սպասվում է, որ Բորիս Ջոնսոնը կհայտարարի նաև մարզական միջոցառումների վերսկսման ժամկետը:
Թիմերը կկարողանան մարզումների վերադառնալ մայիսի 18-ից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում