19:11  ,  6 մայիսի, 2020

«Արարատը» ոչ ոքի խաղաց «Մասիսի» հետ, «Լոկոմոտիվը» հաղթեց «Դիլիջանին»

Կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ Հայաստանում վերսկսվել են ֆուտբոլային հանդիպումներն՝ առայժմ ընկերական։ Բարձրագույն խումբը ներկայացնող Երեւանի «Արարատը» Ձորաղբյուրի մարզաբազայում խաղացել է Առաջին լիգայում հանդես եկող Մասիսի հետ։ Գրանցվել է ոչ ոքի։ Թիմերը երկուական գոլ են փոխանակել։ «Արարատից» աչքի են ընկել Զավեն Բադոյանն ու Դավիթ Խուրցիձեն։

Մայիսի 9-ին «Արարատն» ընկերական հանդիպում կանցկացնի «Գանձասար Կապանի» հետ։

Մայիսի 6-ին ընկերական հանդիպում անցկացրին նաեւ Առաջին լիգան ներկայացնող Երեւանի «Լոկոմոտիվն» ու «Դիլիջանը»։ 3։0 հաշվով առավելության հասավ «Լոկոմոտիվը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում