14:30  ,  6 մայիսի, 2020

«Փյունիկը» համագործակցության պայմանագիր է կնքել չինական ակումբի հետ

Երևանի «Փյունիկը» համագործակցության պայմանագիր է կնքել չինական «Շանհայ Լինկման» ակումբի հետ, տեղեկացնում է Հայաստանի փոխչեմպիոնի մամուլի ծառայությունը:

««Փյունիկ» ՖԱ-ն և չինական «Շանհայ Լինկման» ՖԱ-ն համագործակցության պայմանագիր են ստորագրել։ 

Պայմանագիրն իրենից ներկայացնում է համագործակցության լայն շրջանակներ։ 

- Կոմերցիոն համագործակցություն։

- Կադրերի փոխանակում։

- Մանկապատանեկան մրցաշարերի հրավերներ։

«Փյունիկ» ՖԱ-ն շատ է կարևորում համագործակցությունը ֆուտբոլային ակումբների հետ ոչ միայն Հայաստանում, այլ նաև նրա սահմաններից դուրս։ Վստահ ենք, որ այս համագործակցությունը միայն օգտակար կլինի հայկական ֆուտբոլի համար»,- ասված է «Փյունիկի» տարածած հայտարարության մեջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում