Անգլիական «Լեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի 27-ամյա կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին, որը վարձակալությամբ խաղում է Մյունխենի «Բավարիայում», հաղորդում է Diario Sport-ը։
«Լեսթերի» 47-ամյա գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը ցանկանում է դարձյալ աշխատել Կոուտինյոյի հետ, որը հյուսիսիռլանդացի մասնագետի ղեկավարությամբ խաղացել է «Լիվերպուլում»։
«Բարսելոնան» մտադիր է հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել Կոուտինյոյին։ Կատալոնական ակումբը տրանսֆերից ակնկալում է 70-90 միլիոն եվրո։
Կոուտինյոյի ծառայություններով հետաքրքրված են նաեւ Լոնդոնի «Չելսին» ու Լիվերպուլի «Էվերտոնը»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:39 , 3 հոկտեմբերի 
23:52 , 2 հոկտեմբերի
22:51 , 2 հոկտեմբերի
21:53 , 2 հոկտեմբերի
20:48 , 2 հոկտեմբերի 
20:13 , 2 հոկտեմբերի
20:06 , 2 հոկտեմբերի
19:19 , 2 հոկտեմբերի
18:49 , 2 հոկտեմբերի
18:05 , 2 հոկտեմբերի