18:58  ,  9 սեպտեմբերի, 2012

Լեւոն Արոնյան. Հպարտ եմ, որ այսպիսի թիմի մի մասն եմ

«Մենք հաղթեցինք Օլիմպիադայում։ Հպարտ եմ, որ այսպիսի թիմի մի մասն եմ։ Կեցցե։ Հայաստանն առաջնորդում է»,- 40-րդ համաշխարհային օլիմպիադայում տարած հաղթանակից հետո Թվիթերում գրել է Հայաստանի թիմի առաջատար Լեւոն Արոնյանը։

Հիշեցնենք, որ վերջին տուրում Հայաստանը 2.5։1.5 հաշվով պարտության մատնեց հունգարացիներին եւ 19 միավորով Ռուսաստանի հետ կիսեց առաջին տեղը։ Լրացուցիչ ցուցանիշով Հայաստանն առաջինն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News