19:49  ,  21 ապրիլի, 2020

ՈւԵՖԱ․ Խիստ ցանկալի է ավարտին հասցնել առաջնությունները և գավաթի խաղարկությունները

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է անցած ամիս ստեղծված աշխատանքային երկու խմբերի գործունեության վերջին արդյունքներն ՈւԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների անդամների մասնակցությամբ տեսակոնֆերանսի ընթացքում, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Մասնավորապես, ներկայացվել են ազգային հավաքականների եւ ակումբների մասնակցությամբ մրցաշարերի հնարավոր օրացույցների մի քանի տարբերակներ:

ՈւԵՖԱ-ն նաև հաստատել է «Հեթ-թրիկ» ծրագրի՝ ազգային ասոցիացիաներին հասանելիք գումարները նախատեսված ժամանակացույցով վճարելու պատրաստակամությունը:

Ազգային ասոցիացիաներին տրվել են խորհրդատվական ցուցումներ, ըստ որոնց խիստ ցանկալի է ավարտին հասցնել ազգային առաջնությունները և գավաթի խաղարկությունները:

Վերոնշյալ թեմաների վերաբերյալ որոշումները կընդունվեն  ապրիլի 23-ին ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում