21:14  ,  21 ապրիլի, 2020

Միլանի «Ինտերը» համաձայնության է հասել Էշլի Յանգի հետ

Անգլիացի կիսապաշտպան Էշլի Յանգը կշարունակի հանդես գալ Միլանի «Ինտերում» նաեւ հաջորդ մրցաշրջանում, հաղորդում է բրիտանական The Guardian-ը։

Կողմերը համաձայնության են հասել մեկ տարվա պայմանագրի վերաբերյալ։

Էշլի Յանգը հունվարին է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել Իտալիա 1,5 միլիոն եվրոյով։ Նրա պայմանագիրն ավարտվում է հունիսին։

34-ամյա ֆուտբոլիստը «Ինտերի» կազմում մասնակցել է 7 հանդիպման, խփել մեկ գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում