19:10  ,  21 ապրիլի, 2020

Սադիո Մանեն չի բացառում տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ»

Անգլիական Պրեմյեր լիգայի առաջատար «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն չի բացառում տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ», հաղորդում է France Football-ը։

28-ամյա սենեգալցի ֆուտբոլիստի պայմանագիրը գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 130-150 միլիոն եվրո։

Մինչեւ կորոնավիրուսի պանդեմիան Մանեն համարվում էր «Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակն արդեն այս ամռանը, սակայն հիմա չի բացառվում, որ ակումբները խուսափեն մինչեւ հաջորդ ամառ մեծ գումարներ ծախսել։

Ընթացիկ մրցաշրջանում Սադիո Մանեն անգլիական թիմի հետ մասնակցել է 38 հանդիպման, խփել 18 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում