17:44  ,  21 ապրիլի, 2020

Մարկուս Ռեշֆորդ․ Կասկածում եմ, որ 100 տոկոս պատրաստ կլինեի Եվրո-2020-ին

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը պատմել է, որ չէր հասցնի լիարժեք պատրաստվել Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին, եթե այն անցկացվեր հունիս-հուլիսին։

«Ես մտադիր էի մարզումներս վերսկսել ապրիլին, բայց դա կլիներ ժամանակից շուտ, քանի որ չէի ցանկանում բաց թողնել Եվրո-2020-ը։

Ես կասկածում եմ, որ 100 տոկոս պատրաստ կլինեի այդ մրցաշարին, բայց կձգտեի դրան։

Հիմա այս կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով շատ բան է տեղի ունեցել։ Իմ մարմնի համար վատ չէր լինի լիարժեք վերականգնվել՝ օգտվելով այս ազատ ժամանակից»,- Ռեշֆորդի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ը հետաձգվել է մեկ տարով։

22-ամյա հարձակվողը վնասվածք էր ստացել Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում:

Ընթացիկ մրցաշրջանում Ռեշֆորդը բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 31 հանդիպման, խփել 19 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում