12:50  ,  21 ապրիլի, 2020

Սետիենը նշել է՝ որ դեպքում Մեսին կհեռանա «Բարսելոնայից»

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը խոսել է թիմի առաջատար Լիոնել Մեսիի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

«Վստահ եմ, որ Մեսին կշարունակի մրցելույթները «Բարսելոնայի» կազմում: Եթե Մեսին վստահ չլիներ, որ ակումբը հաջողության հասնելու ծրագիր ունի, ապա կհեռանար թիմից:

Մենք ցանկանում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում և նվաճել բոլոր գավաթները»,- Սետիենի խոսքը փոխանցում է Sport.es-ը:

Ավելի վաղ «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն վստահեցրել էր, որ Մեսին առաջիկայում նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում