23:46  ,  20 ապրիլի, 2020

ՄՕԿ-ը կշարունակի եւս մեկ տարի թոշակ վճարել Տոկիոյի Խաղերին պատրաստվող մարզիկներին

Միջազգային օլիմպիական կոմիտեն կշարունակի մինչեւ հաջորդ տարի թոշակ վճարել Տոկիոյի Օլիմպիական խաղերին պատրաստվող մարզիկներին, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Օլիմպիական համերաշխության ծրագրով 185 ազգային օլիմպիական կոմիտեների եւ փախստական մարզիկների թիմերի 1600 ներկայացուցիչներ մինչեւ հաջորդ տարվա ամառ կստանան մոտ 110 միլիոն դոլար։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով Տոկիո-2020-ի ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են մեկ տարով եւ կանցկացվեն 2021թ․ հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում