17:02  ,  20 ապրիլի, 2020

49 տարեկանում մահացել է վաստակավոր մարզիչ, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը

Մահացել է Հայաստանի վաստակավոր մարզիչ, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը։ Նա 49 տարեկան էր։ Հայաստանի պատեկան եւ կանանց հավաքականների նախկին մարզիչն էր։

Հայաստանի հավաքականի կազմում Արսեն Եղիազարյանը մասնակցել է 1994 եւ 1996 թվականների Համաշխարհային օլիմպիադաներին, Հայաստանի ֆիզկուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի շրջանավարտ էր։

Հայաստանի շախմատի ֆեդերացիան խորապես վշտակցում է Արսեն Եղիազարյանի ընտանիքին։

Ֆոտո՝ chessfed.am-ի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում