Մահացել է Հայաստանի վաստակավոր մարզիչ, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը։ Նա 49 տարեկան էր։ Հայաստանի պատեկան եւ կանանց հավաքականների նախկին մարզիչն էր։
Հայաստանի հավաքականի կազմում Արսեն Եղիազարյանը մասնակցել է 1994 եւ 1996 թվականների Համաշխարհային օլիմպիադաներին, Հայաստանի ֆիզկուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի շրջանավարտ էր։
Հայաստանի շախմատի ֆեդերացիան խորապես վշտակցում է Արսեն Եղիազարյանի ընտանիքին։
Ֆոտո՝ chessfed.am-ի
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

23:48 , 22 նոյեմբերի 
22:54 , 22 նոյեմբերի
22:39 , 22 նոյեմբերի
22:24 , 22 նոյեմբերի 
21:54 , 22 նոյեմբերի
19:01 , 22 նոյեմբերի 
18:52 , 22 նոյեմբերի
17:26 , 22 նոյեմբերի
16:17 , 22 նոյեմբերի 
13:39 , 22 նոյեմբերի