19:12  ,  16 ապրիլի, 2020

Պրեմյեր լիգայի 3 թիմ ցանկանում է ձեռք բերել «Զենիթի» հարձակվողին

Անգլիական «Լեսթեր Սիթին», «Վեստ Հեմը» եւ «Էվերտոնը» հետաքրքրված են Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» 25-ամյա իրանցի հարձակվող Սերդար Ազմունի ծառայություններով, հաղորդում է areanapoli.it-ը։

Ռուսական ակումբը տրանսֆերից ակնկալում է առնվազն 35 միլիոն եվրո։ Ավելի վաղ, եվրոպական մամուլը գրել էր, որ Ազմունի տրանսֆերով հետաքրքրված են իտալական «Նապոլին» եւ անգլիական «Քրիսթալ Փելասը»։

Ազմունը «Զենիթ» է տեղափոխվել 2019թ․ փետրվարին Կազանի «Ռուբինից» 12 միլիոն եվրոյով։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ