14:05  ,  16 ապրիլի, 2020

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ընդունել է կոռուպցիայի մեջ մեղադրվող նախագահի հրաժարականը

Ապրիլի 15-ին տեղի ունեցած վիդեոկոնֆերանսի ընթացքում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմիտեն ընդունել է կառույցի նախագահ Տամաշ Այանի հրաժարականը, հայտնում է India Today-ը:

81-ամյա Այանը, որը ֆեդերացիայում աշխատել է 43 տարի, հրաժարական է ներկայացրել կոռուպցիայի մեջ մեղադրվելու պատճառով: Այանի կոռուպցիոն գործունեության վերաբերյալ փաստերը ներկայացրել էր գերմանացի լրագրող Հայո Զեպելետը իր՝ Lord Of The Lifters ֆիլմում:

Տամաշ Այանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը և, իր խոսքով, հրաժարական է ներկայացրել, որպեսզի կառույցը շարունակի բնականոն աշխատանքը:

Տամաշ Այանը, մասնավորապես, մեղադրվում է կաշառքի դիմաց դոպինգ ընդունած մարզիկներին աջակցելու մեջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում