22:42  ,  14 ապրիլի, 2020

Մակրոն․ «Տուր դը Ֆրանսը» հնարավոր չէ անցկացնել նախատեսված ժամկետում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անդրադարձել է «Տուր դե Ֆրանս» բազմօրյա խճուղային հեծանվաարշավի անցկացմանը կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում։ 1903 թվականից անցկացվող հեծանվաարշավը կհետաձգվի։

«Մենք խորհրդակցում են Հեծանվորդների միջազգային միության հետ եւ քննարկում ենք «Տուր դը Ֆրանսը» այս տարի, բայց ավելի ուշ անցկացնելու տարբերակներ»,- Մակրոնի խոսքը մեջբերում է lequipe.fr-ն։

«Տուր դը Ֆրանսը» նախատեսված էր անցկացնել հունիսի 27-ից հուլիսի 19-ը։ Ֆրանսիայում հանդիսականների ներկայությամբ մարզական միջոցառումներն արգելված են մինչեւ հուլիսի 15-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում