Միլանի «Ինտերը» կատալոնական «Բարսելոնային» առաջարկել է փոխանակել արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսին ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի հետ, հաղորդում է gazetta.it-ը։
«Բարսելոնան» Գրիզմանի համար Մադրիդի «Աթլետիկոյին» վճարել էր 120 միլիոն եվրո։ Լաուտարո Մարտինեսի տրանսֆերային գինը «Ինտերի» հետ պայմանագրով սահմանված է 111 միլիոն եվրո։
Իտալական ակումբի համար կարող է խնդիր լինել Գրիզմանի աշխատավարձը՝ տարեկան 17 միլիոն եվրո։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» 22-ամյա հարձակվողի հետ համաձայնության է եկել պայմանագրի ժամկետի և աշխատավարձի հարցում: Մարտինեսի տարեկան աշխատավարձը «Բարսելոնայում» կկազմի 17 միլիոն եվրո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:39 , 3 հոկտեմբերի 
23:52 , 2 հոկտեմբերի
22:51 , 2 հոկտեմբերի
21:53 , 2 հոկտեմբերի
20:48 , 2 հոկտեմբերի 
20:13 , 2 հոկտեմբերի
20:06 , 2 հոկտեմբերի
19:19 , 2 հոկտեմբերի
18:49 , 2 հոկտեմբերի
18:05 , 2 հոկտեմբերի