17:46  ,  13 ապրիլի, 2020

«Աթլետիկոյի» 20-ամյա կիսապաշտպանը «Ռեալի» եւ «Այաքսի» թիրախում է

Մադրիդի «Աթլետիկոյի» 20-ամյա կիսապաշտպան Ռոդրիգո Ռիկելմեն հայտնվել է մի շարք ակումբների ուշադրության կենտրոնում։ Ֆուտբոլիստը համաձայնության չի հասել «Աթլետիկոյի» հետ եւ հունիսին կավարտվի նրա պայմանագիրը։

Ռոդրիգո Ռիկելմեին իրենց կազմում տեսնելու ցանկություն ունեն Մադրիդի «Ռեալը», Ամստերդամի «Այաքսը», «ՊՍՎ Էյնդհովենը», «Բետիսը», «Վալենսիան», «Սելթիկը», հաղորդում է AS-ը։

Իսպանացի ֆուտբոլիստը հանդես է գալիս «Աթլետիկոյի» երկրորդ թիմում, այս մրցաշրջանում մարզվել է նաեւ արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի հետ եւ նորամուտն է նշել Իսպանիայի առաջնությունում։

«Աթլետիկոն» հույս ունի առաջիկա ամիսներին պայմանավորվել ֆուտբոլիստի հետ եւ երկարաձգել պայմանագիրը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում