18:45  ,  11 ապրիլի, 2020

Լեբրոն Ջեյմսի կինը սափրել է ամուսնու մորուքը

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Լոս Անջելես Լեյքերսի» աստղ Լեբրոն Ջեյմսի կինը սափրել է ամուսնու մորուքը։

«Այլեւս չեմ դիմանում, խելագարվել եմ։ Եթե սա վստահություն չէ, ապա չգիտեմ՝ ինչ է»,- գրել է Լեբրոնը՝ հրապարակելով տեսանյութ։

Ջեյմսը վարսավիրանոց չի գնացել մարտի 11-ից, երբ կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցվել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի մրցաշրջանը եւ հայտարարվել է կարանտին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում