Դորտմունդի «Բորուսիայի» եւ Անգլիայի հավաքականի 20-ամյա կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն պատրաստ է կարիերան շարունակել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», հաղորդում է The Athletic-ը։
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը Ջեյդոն Սանչոյին խոստացել է 7 համարի խաղաշապիկը։ Այդ համարով մանչեսթերյան թիմում խաղացել են Ջորջ Բեստը, Կրիշտիանու Ռոնալդուն։
Անգլիական ակումբը պատրաստ է ֆուտբոլիստին վճարել շաբաթական 400 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ։
Ջեյդոն Սանչոն 2017-ի ամռանն է «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել «Բորուսիա» 7,84 միլիոն եվրոյով։
Ընթացիկ մրցաշրջանում նա դորտմունդյան թիմի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 35 հանդիպման, խփել 17 գոլ, կատարել 19 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:39 , 3 հոկտեմբերի 
23:52 , 2 հոկտեմբերի
22:51 , 2 հոկտեմբերի
21:53 , 2 հոկտեմբերի
20:48 , 2 հոկտեմբերի 
20:13 , 2 հոկտեմբերի
20:06 , 2 հոկտեմբերի
19:19 , 2 հոկտեմբերի
18:49 , 2 հոկտեմբերի
18:05 , 2 հոկտեմբերի