00:08  ,  10 ապրիլի, 2020

Պաուլո Դիբալան պատրաստ է երկարաձգել պայմանագիրը «Յուվենտուսի» հետ

Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան պատրաստ է երկարաձգել պայմանագիրը թուրինյան ակումբի հետ, հաղորդում է Calciomercato-ն։

26-ամյա արգետինացի ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2024 կամ 2025 թվականը։ Պաուլո Դիբալան կստանա տարեկան 12 միլիոն եվրո։ Կողմերն արդեն հասել են բանավոր պայմանավորվածության։

Ընթացիկ մրցաշրջանում Դիբալան «Յուվենտուսի» հետ մասնակցել է 34 հանդիպման, խփել 13 գոլ եւ կատարել 12 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում