18:12  ,  9 ապրիլի, 2020

Իբրահիմովիչը մարզվում է շվեդական «Համարբյուի» ֆուտբոլիստների հետ

«Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայրենիքում է եւ մարզումները շարունակում է «Համարբյուի» ֆուտբոլիստների հետ, հաղորդում է Expressen-ը։

Իբրահիմովիչը «Համարբյուի» համասեփականատերն է։ Իտալիայում կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով մարզումները եւս արգելված են, Շվեդիայում այդպիսի արգելք չկա։

Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը շվեդական «Մալմյոյի» սան է։ Այդ ակումբի ֆանատները թշնամանքով ընդունեցին փաստը, որ ֆուտբոլիստը դարձել է «Համարբյուի» համասեփականատեր եւ կոտրեցին Իբրահիմովիչի արձանը, որը դրանից առաջ տեղադրվել էր «Մալմյոյի» ստադիոնի մոտ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում