16:44  ,  9 ապրիլի, 2020

Իտալիայում պատրաստվում են վերսկսել ֆուտբոլային առաջնությունները

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան քննարկումներ է անցկացնում երկրի առողջապահական գերատեսչությունների հետ ֆուտբոլային առաջնությունների վերսկսումը կազմակերպելու նպատակով:

Reuters-ի տեղեկություններով՝ մրցաշարերի վերսկսումից առաջ բոլոր ֆուտբոլիստները կորոնավիրուսի թեստեր կհանձնեն, իսկ հանդիպումներին կկարողանան մասնակցել նրանք, որոնց թեստերի պատասխանները կլինեն բացասական:

Ա Սերիայի մնացած տուրերի հանդիպումները կանցկացվեն առանց VAR համակարգի օգտագործման, ինչը հնարավորություն կտա մրցավարներին պաշտպանել կորոնավիրուսով վարակվելու վտանգից:

Իտալիայում ֆուտբոլային առաջնությունների վերսկսումը սպասվում է մայիսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում