13:52  ,  9 ապրիլի, 2020

Մանե. Ժամանակին շատ մոտ էի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն

Անգլիական «Լիվերպուլի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն հայտարարել է, որ 2016 թվականին շատ մոտ է եղել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիր կնքելուն:

«Ինձ համար ծանր ժամանակներ էին, ես կորցրել էի տեղս թիմի մեկնարկային կազմում և ցանկանում էի հեռանալ ակումբից: Չէի պատկերացնում, որ ինձանով շատ թիմեր հետաքրքրված կլինեն:

Շատ մոտ էի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիր կնքելուն: Մենք համարյա համաձայնության էինք եկել, սակայն ինձ զանգահարեց Կլոպը և ես փոխեցի որոշումս և ընտրեցի «Լիվերպուլը»»,- Մանեի խոսքը փոխանցում է The Times-ը:

Հիշեցնենք, որ Սադիո Մանեն «Լիվերպուլ» է տեղափոխվել 2016 թվականին՝ «Սաութհեմփթոնից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում