12:19  ,  9 ապրիլի, 2020

Ռոյս. Երբեք չեմ տեղափոխվի «Բավարիա»

Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսը հայտարարել է, որ չի պատրաստվում երբևէ պայմանագիր կնքել Մյունխենի «Բավարիայի» հետ:

«Ես առաջարկ ստացել եմ շատ թիմերից, այդ թվում՝ «Բավարիայից»: Հարգում եմ այդ ակումբը, նրանք, իրոք, մեծ հետք են թողել ֆուտբոլում:

Այնուամենայնիվ, երբեք չեմ տեղափոխվի «Բավարիա»: Ցանկանում եմ միշտ խաղալ «Բորուսիայում» և օգնել իմ թիմին գավաթներ նվաճել»,- «Բորուսիայի» ավագի խոսքը փոխանցում է Sport Bild-ը:

Մարկո Ռոյսը «Բորուսիայում» հանդես է գալիս 2012 թվականից: Ակումբի կազմում գերմանացի կիսապաշտպանը մասնակցել է 182 հանդիպման, խփել 91 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում