20:50  +04,  8 ապրիլի, 2020

«Սեւիլիան» 70 տոկոսով կրճատել է ֆուտբոլիստների եւ մարզիչների աշխատավարձը

Իսպանական «Սեւիլիան» կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով առաջացած ճգնաժամային պայմաններում 70 տոկոսով կրճատել է 360 աշխատակցի աշխատավարձը։ Կրճատվել են նաեւ գլխավոր, երիտասարդական եւ կանանց թիմերի ֆուտբոլիստների եւ մարզիչների վարձատրությունը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

Աշխատավարձը ամբողջ չափով կստանան միայն հեռավար կարգով աշխատանքը շարունակող աշխատակիցները։ Աշխատավարձի մեծ մասից հրաժարվել են ակումբի տնօրենների խորհրդի անդամները։

Իսպանիայի առաջնությունները դադարեցված են։ Ամենայն հավանականությամբ, դրանք կվերսկսվեն ամռանը։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ