15:46  ,  8 ապրիլի, 2020

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ. Ոչ ոք չէր մտածում, որ Մեսին կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Կրիստիան Իդալգոն խոսել է Իսպանիայի չեմպիոնի և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսիի մասին:

«Բոլորը նկատել էին Մեսիի տաղանդը և գիտեին, որ նա ապագայում դառնալու է բարձրակարգ ֆուտբոլիստ, սակայն ոչ ոք չէր պատկերացնում, որ նա դառնալու է լավագույնը»,- Իգալգոյի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Կրիստիան Իդալգոն «Բարսելոնայում» հանդես է եկել 2002-2006 թվականներին: 

Նշենք, որ Լիոնել Մեսին «Ոսկե գնդակի» վեցակի դափնեկիր է: 32-ամյա արգենտինացին ՖԻՖԱ-ի և France Football-ի կողմից աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել նաև 2019 թվականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում