14:47  ,  8 ապրիլի, 2020

Սուարես. Ուրախ կլինեմ, եթե Լաուտարո Մարտինեսն ու Նեյմարը տեղափոխվեն «Բարսելոնա»

Կատալոնական «Բարսելոնայի» և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը հայտարարել է, որ մտադիր չէ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ Իսպանիայի չեմպիոնի կազմից:

«Ուրախ կլինեմ, եթե Լաուտարո Մարտինեսն ու Նեյմարը տեղափոխվեն «Բարսելոնա»: Նրանք բարձրակարգ հարձակվողներ են, որոնց ներկայությունը միայն օգտակար կլինի թիմի համար: 

Ես ցանկանում եմ նոր պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ և մտադիր չեմ հեռանալ ակումբից»,- Սուարեսի խոսքը փոխանցում է Sport.es-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» չի ցանկանում երկարաձգել համագործակցությունը 33-ամյա հարձակվողի հետ և մտադիր է ամռանը վաճառել նրան: 

Ընթացիկ մրցաշրջանում ուրուգվայցի հարձակվողը բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 14 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում