10:12  ,  7 ապրիլի, 2020

Տիագո Սիլվայի գործակալը մեկնաբանել է իր հաճախորդի՝ «Միլան» հնարավոր տեղափոխությունը

Փարիզի ՊՍԺ-ի ավագ, բրազիլացի պաշտպան Տիագո Սիլվայի գործակալը հաստատել է, որ 35-ամյա պաշտպանը հետաքրքրված է իր նախկին ակումբ՝ իտալական «Միլան» վերադարձով:

«Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է: «Միլանը» միշտ էլ Սիլվայի սրտում է եղել, և նա ուրախ կլինի, եթե հնարավորություն ստանա կրկին հանդես գալ այդ թիմում:

«Միլանում» Սիլվան իր կարիերայի լավագույն տարիներն է անցկացրել: Նա սիրված է ակումբի երկրպագուների կողմից: Կարծում եմ՝ «Միլանում» նրան սիրով կընդունեն: Այնուամենայնիվ, ոչինչ դեռ որոշված չէ»,- բրազիլացի պաշտպանի գործակալի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Տիագո Սիլվայի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2020 թվականի հունիս, ինչը նշանակում է, որ բրազիլացի պաշտպանը նոր ակումբ է տեղափոխվելու անվճար՝ ազատ գործակալի կարգավիճակում:

Տիագո Սիլվան «Միլանում» հանդես է եկել 2009-2012 թվականներին՝ ակումբի կազմում մասնակցելով 93 հանդիպման:

Ընթացիկ մրցաշրջանում Սիլվան ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 1 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում