13:25  +04,  5 ապրիլի, 2020

Էրլինգ Հոլանդ․ Հիմա լավագույն աֆրիկացի ֆուտբոլիստը Սադիո Մանեն է

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը Ինստագրամում ուղիղ եթերի ժամանակ իր կարծիքն է հայտնել, թե ով է հիմա Աֆրիկայի ֆուտբոլիստներից լավագույնը։

«Կան բազմաթիվ լավ աֆրիկացի ֆուտբոլիստներ, բայց կարծում եմ, որ հիմա լավագույնը Սադիո Մանեն է»,- ասել է Հոլանդը։

Անգլիական «Լիվերպուլի» եւ Սենեգալի հավաքականի հարձակվողը ճանաչվել է 2019թ․ Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Մանեն մասնակցել է 26 հանդիպման, խփել 14 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։ Չեմպիոնների լիգայի 8 խաղում նա դարձել է 2 գոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ