Խառը մենամարտերի 2 քաշային կարգում UFC նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորն անդրադարձել է թեթև քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի և ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնի մենամարտի չեղարկմանը:
«Մենամարտի չեղարկումը 2 մարզիկների սրտով է, քանի որ նրանցից ոչ մեկն այս պահին իր լավագույն մարզավիճակում չէ: Առաջինը փախուստի դիմեց Խաբիբը՝ ԱՄՆ-ից մեկնելով Ռուսաստան: Նա արդեն այդ ժամանակ մտածել էր այս ամենի մասին: Շնորհավորում եմ, Տոնի:
Ես պատրաստ եմ հենց հիմա մենամարտել ցանկացածի հետ: Ես հրաշալի մարզավիճակում եմ գտնվում: Եթե իմ մասնակցությամբ մենամարտ նշանակված լիներ, ամեն ինչ կանեի, որպեսզի դա տեղի ունենա»,- գրել է Մաքգրեգորը Թվիթերի իր պաշտոնական էջում:
Հիշեցնենք, որ Խաբիբ Նուրմագոմեդովի և Տոնի Ֆերգյուսոնի մենամարտը չեղարկվում է արդեն 5-րդ անգամ: Մենամարտը նախատեսված էր անցկացնել ապրիլի 18-ին՝ Լաս Վեգասում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում