11:42  ,  1 ապրիլի, 2020

Լոթար Մաթեուս. Նոյերը չի կարող երաշխավորել, որ ևս 5 տարի բարձրակարգ ֆուտբոլ կխաղա

Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին խաղացող Լոթար Մաթեուսը մեկնաբանել է նոր պայմանագրի վերաբերյալ մյունխենյան թիմի դարպասապահ Մանուել Նոյերի և ակումբի ղեկավարության բանակցությունները:

«Վստահ եմ, որ «Բավարիայում» հասկանում են Նոյերի նշանակությունը և բարձր են գնահատում նրան, սակայն այն, ինչ պահանջում է Նոյերը, անարդար է: Նա պահանջում է 5 տարվա պայմանագիր, սակայն չի կարող երաշխավորել, որ ևս 5 տարի կկարողանա բարձր մակարդակի ֆուտբոլ խաղալ»,- Մաթեուսի խոսքը փոխանցում է Sky Sport-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նոր պայմանագրի վերաբերյալ բանակցություններում Նոյերն ու «Բավարիան» չեն կարողացել համաձայնության հասնել, և 34-ամյա դարպասապահը, հնարավոր է, ամռանը հեռանա մյունխենյան ակումբից:

Մանուել Նոյերի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում