16:14  ,  31 մարտի, 2020

Ռիո Ֆերդինանդ. Այս 2 ֆուտբոլիստին ձեռք բերելու դեպքում «Մանչեսթեր Յունայթեդը» լուրջ հավակնություններ կունենա

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռիո Ֆերդինանդն իր նախկին ակումբի ղեկավարությանը կոչ է արել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր կիսապաշտպան ու կենտրոնական հարձակվող ձեռք բերել:

««Մանչեսթեր Յունայթեդը» պետք է ամռանը ձեռք բերի Հարի Քեյնին և Ջեյդոն Սանչոյին: Այդ ֆուտբոլիստները հեռանալու են իրենց թիմերից, և նրանց ձեռքբերումն ավելի քան իրատեսական է:

Եթե «Մանչեսթեր Յունայթեդն» իրականացնի այդ տրանսֆերներն, ապա ակումբը հաջորդ մրցաշրջանում շատ լուրջ հավակնություններ կունենա»,- Ֆերդինանդի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Ավելի վաղ Ռիո Ֆերդինանդը հայտարարել էր, որ անգլիական Պրեմյեր լիգայի ընթացիկ մրցաշրջանը պետք է համարել չկայացած:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում