01:18  ,  31 մարտի, 2020

Լևոն Արոնյան. Խոսքեր չեմ գտնում վիշտս արտահայտելու համար

Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը հաստատել է կնոջ՝ Արիանա Կաոիլիի մահվան լուրը:

«Խոսքեր չեմ գտնում կնոջս՝ Արիանա Կաոիլիի կորստյան ծանր վիշտը արտահայտելու համար: Նա խելացի, աշխատասեր և կենսուրախ անձնավորություն էր, որը գեղեցիկ կյանք ապրեց...

Ես սիրում եմ քեզ: Ննջիր խաղաղությամբ»,- գրել է Արոնյանը Թվիթերի իր պաշտոնական էջում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վթարից հետո «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված Արիանա Կաոիլին նորից վերակենդանացման բաժանմունք է տեղափոխել, քանի որ նրա թոքերի հետ կապված խնդիրներ էին առաջացել։

Արիանա Կաոիլին 33 տարեկան էր։ ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ էր, 2016 թվականից՝ Երևանում լույս տեսնող «Ճամփորդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը։ 2017 թվականի նոյեմբերի 21-ին Կարեն Կարապետյանը նրան նշանակել էր ՀՀ վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով։

Լևոն Արոնյանն ու Արիանա Կաոիլին ամուսնացել էին 2017թ.։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս